Հուլիսի 14-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել:
«Տեղեկացնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվում և ենթակա չեն հայտարարագրման, եթե պահպանվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը: Բացառություն են կազմում օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերը:
Համաձայն սահմանված կարգի՝ տնտեսավարող սուբյեկտները նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները, ըստ որոշմամբ սահմանված ձևի, ներկայացնում են հանձնաժողով:
- ՏՄՊՊՀ-ի անունը կփոխվի․ նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ մտավ
- ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության գործընթացները
Հանձնաժողովը դիմումի քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին.
օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին:
Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներից մեկը իրենց միջև վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Հանձնաժողովին:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo161_13_06_2021.pdf :
Անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, և որոնց նկատմամբ բավարարվում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերով սահմանված պայմաններից առնվազն մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։