Մարտակերտի շրջանի մի քանի բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

Ամենադիտվածներ

Մարտակերտի շրջանի մի քանի բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն, Նոր Ջրաբերդ և Ասկերանի շրջանի Ուղտասար, Արմենակավան բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:

Այսօրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում Մարտակերտի շրջանի ավելի քան 2000 և Ասկերանի շրջանի 400 բնակչի, իսկ Ակնա թաղամասում՝ շուրջ 800 տնտեսվարողի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ