ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ ու շինանյութի առևտրի կետեր, որտեղ էական խախտումներ չեն արձանագրվել:
Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության նորմերը:
Մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնց առնչությամբ մշտադիտարկում իրականացնող խմբի անդամները տվել են ցուցումներ, թերությունները տեղում շտկվել են:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: