fbpx
Կառավարություն

«Մուդիզ»-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը:

Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:

Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:

Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,- գրել է վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2393215894332125?__xts__[0]=68.ARAjChPKtKYGYlCfWI7d2fyilPnyn7NromoenA5z1Ucr47kpoFXH_yEtW1HGCRTIlTh9VkSgODkq0f7wdsbGeS1NQGVU027V5iLErME1Ta6i3fW5QB-Sr_ntHN8sOmsvNgnXA8yAl00KT4_7uA5CBiXWo2wk1ezECDOd9T43B80-FXw188c4MqnrqHxifDMdsdtbZmoz96c819dJ2JuSsbe5_-ymaBv3JhfNuXrbcMFBItJGEmhWYuC6JS0t5e2EzVGKqE41_pYSZ6EEz5LiEEzIKNT9QAD04OEpriGt0KAop0q84hZkBMJ5uGI8eQJHPzWbw0JJMYbtmXRFs1CGehyh&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ