Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կլանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին:
Նշվում է, որ Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։
Դրանից հետո ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Բաբաևը փախել է Գյանջայի հոգեբուժարանից (Մարտակերտից մոտ 140 կմ հեռ. – խմբ.) և հայտնվել հայկական կողմում:
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին
- ՊՆ-ն եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի նաև սեպտեմբերից դեկտեմբեր հատվածում
Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկանում ենք armeniasputnik.am-ից: