fbpx
Զինված Ուժեր

Գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ՝ օգոստոսի 31-ին, այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ