fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ն եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի նաև սեպտեմբերից դեկտեմբեր հատվածում

2021 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվելու են եռամսյա վարժական հավաքներ, որոնցում ներգրավվելու են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ հավաքներին մասնակցելու է ընդհանուր 869 քաղաքացի։

Նրանց մեծ մասը՝ 567 հոգին, լինելու են շարքայիններ, 107-ը՝ ենթասպաներ, իսկ 186-ը՝ սպաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ