fbpx
Առողջապահություն

Որոշ երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կարգելվի․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ նոր սահմանափակումների մասին, որոնք պայմանավորված են լինելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման հետ։

Նախարարը նշել է, որ շտամը բազմաթիվ մուտացիաներ ունի ու այժմ ուսումնասիրվում է հասկանալու համար, թե բացի ակտիվ տարածումը, ինչ այլ առանձնահատկություններ ունի այս շտամը։

Ավանեսյանի խոսքով՝ մինչև օրվա վերջ հայտնի կլինեն նոր սահմանափակումները այն երկրներից Հայաստան եկող քաղաքացիների համար, որտեղ արդեն տարածվել է օմիկրոնը։

Նախարարն ասաց, որ նախատեսում են Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան արգելել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ