Nissan-ը խոշոր ներդրում է արել՝ էլեկտրոմոբիլներ ու հիբրիդներ ստեղծելու համար-Azat TV
Աշխարհ
12:27 29/11/2021

Nissan-ը խոշոր ներդրում է արել՝ էլեկտրոմոբիլներ ու հիբրիդներ ստեղծելու համար

Nissan ճապոնական ընկերությունը լուրջ մտադրություններ ունի՝ կաված էլեկտրոմոբիլների և հիբրիդային մեքենաների արտադրության ու սպառման հետ։

Ավտոընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Nissan-ը հինգ տարվա համար 17,5 միլիարդ դոլար է ներդնում՝ էլեկտրոմոբիլներ ու հիբրիդային մեքենաներ մշակելու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը մտադիր է մինչև 2026 թվականը նշված տեսակի մեքենաների վաճառքը Ճապոնիայում հասցնել 55 տոկոսի, իսկ Եվրոպայում՝ 75 տոկոսի։ Իսկ արդեն 2030 թվականին միայն էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը պետք է կազմի 50 տոկոս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ