Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ:
Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար:
«Երկու տարվա ընթացքում ես սիրահարվել եմ այս ակումբին և քաղաքին ի շնորհիվ ակումբի երկրպագուների: «Ռոմա»-ն մեծ մարտահրավերներ ունի հաջորդ մրցաշրջանի համար և ես հպարտ եմ դրանում իմ մասնակցությունն ունենալ»,-ասել է Մխիթարյանը:
Արդեն ավարտված Սերիա Ա-ի մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է 14 գոլի և կատարել է 13 արդյունավետ փոխանցում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: