Սպորտ

Ռոման շնորհավորել է Մխիթարյանի տարեդարձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իտալական «Ռոման» Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որով շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով այսօր նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:

«Buon compleanno»,– գրել է ակումբը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Վերջերս Մխիթարյանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ