Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն խաղացողի կոչմանը:
Հայ հարձակվողը «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ «Ռոման» 4:2 հաշվով հաղթանակ է տարել:
Լավագույնի կոչմանը Մխիթարյանից զատ, հավակնում են նաև հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյուվերտը և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Վերջինս երեք գոլային փոխանցում է կատարել այդ խաղում:
Քվեարկելու համար անհրաժեշտ է տարածել «Ռոմայի» պաշտոնական Թվիթերի այս գրառումը:
