fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7.5 կմ խորությամբ

Ջերմուկն այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչև 7.5 կիլոմետր խորությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում 30 երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Այդ մխրճումները կատարվել են խմբերով, ջոկատներով, որոնցից որոշները գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։ Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելը՝ Ջերմուկից հակառակորդը եղել է 11-12 կիլոմետր հեռավորության վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ