Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Ձերդ գերազանցություն,
Մեծարգո Նիկոլ Վովայի,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը:
Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության», – ասվում է Մյասնիկովիչի ուղերձում: