fbpx
Սպորտ

ՄՅՈւ-ին ճիշտ մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստներ են պետք. Սուլշեր

Ուլե Գունար Սուլշերն ակնարկել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յունայթեդում» գլոբալ փոփոխություններ են կատարվելու:

«Մեզ բարձր կարգի ֆուտբոլիստներ են պետք, որոնք ճիշտ մտածելակերպ կունենան: Այդքանը: Ամբողջ կյանքում հավատացել եմ մարդկանց և այն ամենին, ինչ շարժառիթ է դառնում մարդկանց համար, դարձնում էլ ավելի հաջողակ:

Այն ֆուտբոլիստները, որոնց շարժառիթը միայն փողն ու հայտնիությունն է, չեն համապատասխանում ոչ ՄՅՈւ-ին, և ոչ էլ իմ մարզած մյուս ակումբներին:

Նմանատիպ իրավիճակի եմ բախվել նաև «Մոլդեում» և «Քարդիֆում»: Ինձ պետք են խաղացողներ, որոնք ընդունում են իմ արժեքները: Չենք ցանկանում, որ նրանք տեղափոխվեն մեր ակումբ 20 % գումար ավելի ստանալու համար»,- Սուլշերի խոսքն է մեջբերում Goal-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ