Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։
«Չեմբեռլենը, Դալադիեն, Հիտլերը և Մուսոլինին:
Սա վարչապետի կողմից մատնանշված հանրահայտ Մյունխեն 38-ի խայտառակության ամենաբնորոշ կադրերից է: 1938թ. սեպտեմբերի 30-ին Մյունխենում կնքված համաձայնագրով Չեխոսլովակիայի Սուդեթները հանձնվեց Գերմանիային: Չեմբեռլենը այդ խայտառակ պայմանագրից հետո Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում լրագրողներին հայտարարեց որ ինքը խաղաղություն է բերել: Այդ ժամանակ Ուինսթոն Չերչիլը հայտարարեց որ Չեմբեռլենը պատերազմի և խայտառակության միջև ընտրեց խայտառակությունը: Պատերազմ նա կստանա հետո: Չերչիլը բնականաբար չսխալվեց»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/3460075440708372