Որոշ ժամանակ առաջ մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Any Man’s Death ֆիլմի նկարահանումները դադարեցվել են՝ Բիլ Մյուրեյի «ոչ պատշաճ պահվածքի» պատճառով: Այս մասին Searchlight Pictures-ը նամակ է ուղարկել նկարահանող խմբին:
Այսօր պարզ է դարձել, թե ինչ է կատարվել:
Page Six-ի տեղեկություններով՝ նկարահանող խմբի աշխատակիցներից մեկն ասել է, որ Բիլ Մյուրեյը բռնաբարել է իրեն։ Աղջկա խոսքով՝ ինքը փորձել է հրել դերասանին, սակայն նրա ծանրությունից չի կարողացել շարժվել։
Ականատեսները պատմել են, որ դերասանը նկարահանման հրապարակում փորձել է համբուրել մի կնոջ, սակայն երկուսն էլ դիմակներով են եղել:
Ավելի վաղ դերասանն ասել էր, որ իր արարքն իրեն ծիծաղելի է թվացել, սակայն ընկերուհին դա այդպես չի ընդունել:
