«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն խոսել է Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Ինիեստայի մասին։
«Լավագույն խաղացողը, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Ես բախտ եմ ունեցել խաղալ շատ ուժեղ խաղացողների հետ:
Եթե մենք խոսում ենք Մեսսիի մասին, ապա նա օտարածին տարր է երկրային ֆուտբոլում: Նա չունի անալոգներ, նա միակն է: Շատերն ասում են, որ նա այդքան էլ լավ չէր լինի, եթե նա այլ ակումբի կազմում խաղար, բայց ես այլ կարծիք ունեմ:
Բայց եթե ընտրելու լինեմ միայն մեկին, ապա ես կընտրեի ոչ թե Լեոին, այլ Անդրես Ինիեստային: Խաղադաշտում նրա բոլոր գործողությունները սուպեր հանճարեղ են», – Էտո’Օի խոսքերը մեջբերում է Iz-ն:

