Սամուել Էտո’Օ
Էտո’Օ-ն՝ Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի թեկնածու
«Բարսելոնայի», «Ինտերի» ու «Չելսիի» նախկին հարձակվող, լեգենդար Սամուել Էտո’Օ-ն առաջադրվել է Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ Էտո’Օ-ն Ասոցիացիայի շտաբում ասել է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը։ Հավելենք, որ 2022 թվականին հենց Կամերունն է ընդունելու Աֆրիկայի գավաթի խաղարկությունը։
Եթե Մեսսին հեռանա, ապա պետք է փոխել Բարսելոնայի անունը․ Էտո’Օ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օ-ն, ով թիմում հանդես է եկել նաև Լիոնել Մեսսի հետ, խոսել է վերջինիս մասին։ «Եթե Մեսսին որոշի հեռանալ, ապա պետք է փոխել ակումբի անվանումը: Պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Լեոն կարիերան ավարտի «Բարսելոնայում»: «Բարսելոնան» դա Մեսսին է: Ես ցանկանում եմ, որ ակումբը վերադառնա և հաջողությունների մասին երազի նոր մրցաշրջանում:…
Նա օտարածին տարր է երկրային ֆուտբոլում․ Էտո’Օն՝ Մեսսիի մասին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն խոսել է Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Ինիեստայի մասին։ «Լավագույն խաղացողը, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Ես բախտ եմ ունեցել խաղալ շատ ուժեղ խաղացողների հետ: Եթե մենք խոսում ենք Մեսսիի մասին, ապա նա օտարածին տարր է երկրային ֆուտբոլում: Նա չունի անալոգներ, նա միակն է: Շատերն ասում են, որ նա այդքան…
Մեսսին ու Ռոնալդուն հրեշներ են. ես դեռ հեռու եմ նրանցից. Սադիո Մանե
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին, ինչպես նաև հայտնել է իր կարծիքը հարձակվողներ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Անկեղծ ասած «Ոսկե գնդակը» իմ մանկության երազանքն է: Ես մրցանակի հավակնորդներից մեկն եմ, քանի որ երկար ժամանակ աշխատել եմ: Այս մրցանակը ավելի շատ երազանք է, քան մոլուցք. նախևառաջ ես թիմի համար…
Դրոգբան ասել է, թե ում պետք է հանձնվի Ոսկե գնդակը. Paris Match
«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան անդրադառնալով «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակին, ասել է իր ֆավորիտ ֆուտբոլիստի անունը, որն արժանի է մրցանակը ստանալուն։ «Իմ ֆավորիտը Սադիո Մանեն է։ Նա հանդես է եկել Աֆրիկայի Գավաթում, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի առաջնությունում։ Այն, ինչ նա անում է ԱՊԼ-ում, կարող են ոչ բոլորը։ Շատ հավանական է, որ նա կգերազանցի Ջորջ Վեային։…
Էտո’Օ-ն ուժեղ բնավորություն ուներ և հրաշալի կերպով դիմադրում էր ճնշումներին. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Սամուել Էտո’Օի կարիերան ավարտելու լուրին։ Հիշեցնենք, որ Գվարդիոլան Էտո’Օ-ի հետ աշխատել էր «Բարսելոնա»-ում: «Նա անհավատալի խաղացող էր իսկական հարձակվող: Լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ում հետ աշխատել եմ: Էտո’Օ-ն ուժեղ բնավորություն ուներ և հրաշալի կերպով դիմադրում էր ճնշումներին: Երկար ժամանակ չեմ աշխատել նրա հետ, բայց դա չխանգարեց, որ…
Մոուրինյոն ֆուտբոլի պատմության լավագույն դեմքերից է. Էտո’Օ
Սամուել Էտո’Օ-ն Ժոզե Մոուրինյոյին համարում է ֆուտբոլի պատմության ամենալավ դեմքերից մեկը։ «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին անդմների թշնամությունը ավարտվեց վերածվելով ջերմ ընկերության «Ինտեր»-ի կազմում: «Մոուրինյոն ֆուտբոլի աշխարհում գոյություն ունեցող լավագույն մարդկանցից մեկն է», – ասել է Էտո’ոն LiveScore- ի շնորհանդեսի ժամանակ: «Երբ ես ասացի, որ թոշակի եմ անցնում, առաջին մարդը, որ ինձ գրեց, Մոուրինյոն էր: Մարդիկ…
Կամերունցի Սամուել Էտո’Օ-ն ավարտեց պրոֆեսիանալ կարիերան
Սամուել Էտո’Օ-ն հայտարարել է, որ ավարտում է իր պրոֆեսիանալ կարերիան ֆուտբոլում: Կամերունցին իր ինստագրամյան էջում գրել է.- «Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին»։ Հիշարժան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 38-ամյա հարձակվողը խաղացել է «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», «Անթալյասպորում» և «Կոնյասպորում»:
Բարսելոնային հաղթանակներ պարգևողը Մասսին չէր,դա ես էի․ Էտո’Օ
Սամուել Էտո’Օ-ն խոսել է «Բարսելոնայում» Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու ժամանակաշրջանի մասին. «Գվարդիոլան գրեթե մեկ ամբողջ կյանք է անցկացրել «Բարսելոնայում», սակայն այն ժամանակ, երբ ես ակումբում էի նա չէր տիրապետում իրավիճակին: Նա չէր ապրում թիմի կյանքով: Ես ասացի Պեպին. «Դու պետք է ներողություն խնդրես, քանի որ ես եմ հաղթանակներ պարգևում «Բարսելոնային», այլ ոչ թե Լիոնել Մեսսին»:…









