Ավարտին մոտեցավ «Մեծ սաղավարտի» շարքի թենիսի Աստրալիայի բաց առաջնությունը, որի եզրափակչում միմյանց հետ ծանր պայքար մղեցին աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն ու աշխարհի 2-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը։
Պայքարը տևեց 5 ժամ 24 րոպե ու խաղարկվեց 5 սեթ։ Առաջին 2 սեթերում հաղթեց Նադալը՝ 2-6 և 6-7 հաշիվներով։ Մյուս 2 սեթերում 6-4, 6-4 հաշիվներով հաղթեց Մեդվեդևը։ Որոշիչ 5-րդ սեթում արդեն ամուր գտնվեցին Նադալի նյարդերը, ով հաղթեց սեթում 5-7 հաշվով և նվաճեց AusOpen-ի գավաթը։
Նշենք, որ սա թվով 21-րդ գավաթն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարարերից, որոնք հաղթում է Նադալը։ Այս ցուցանիշով նա բացարձակ ռեկորդակիր դարձավ առաջ անցնելով Նովակ Ջոկովիչից ու Ռոջեր Ֆեդերերից, ովքեր նվաճել են 20-ական գավաթ։
Reunited with Norm 🏆#AusOpen • #AO2022 • @RafaelNadal pic.twitter.com/QAh0CPWYN0
— #AusOpen (@AustralianOpen) January 30, 2022