Նադալը կարժանանա թագավորական շքանշանի

Ամենադիտվածներ

Աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալին Իսպանիայի կառավարությունը որոշել է արժանացնել թագավորական շքանշանին։

Այս մասին հայտնում է AS-ը։

Նշվում է, որ դա Իսպանիայի ամենաբարձր պարգևներից մեկն է։ Տեղի կառավարությունը նման որոշում է ընդունել հոկտեմբերի 14-ին։

Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի սպորտի նախարարն ասել է, որ Նադալը բարձր է պահում երկրի պատիվը ու օրինակ է ծառայում երիտասարդների համար։

Ամենաթարմ