ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրուցի ընթացքում հայտարարել է, որ անհամբեր սպասում է որ նման սյուրռեալիստական քրգործեր հարուցվեն։
«Ես ինքս շատ բան ունեմ ասելու, ցավալի է, որ «Բարգավաճ Հայաստանի»՝ խնդիրները բարձրացնելու քայլին հակադարձեցին նման քաղաքական ռեպրեսիաներով, սա աննախադեպ է, զարհուրած եմ այս հաշվհարդարների ծավալից: Նորից կոչ եմ անում իշխանություններին չանցնել անթույլատրելիի սահմանը և դադարեցնել քաղաքական հաշվեհարդարները, որովհետև որևէ իշխանություն որևէ երկրում չի մարսել ընդդիմադիրների հանդեպ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու գործընթացը»,- հավելել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Ալեն Սիմոնյանը, ես չի գիտեմ՝ ինչ նկատի ունի, ամեն դեպքում նրա նշյալ հայտարարությունը ուղարկված է միջազգային կառույցներին՝ որպես շանտաժ: Նաիրա Զոհրաբյանին մեղադրել ընտրական գործընթացներում անօրինական գործողություն կատարելու մեջ, կարելի է համարել 21-րդ դարի երեք ամենամեծ աբսուրդներից մեկը, իսկ եթե ակնարկում էր, որ կարող են թույ տալ իրենց մտնել մարդու անձնական տիրույթ, ապա դրանով իրենք կկնքեն իրենց դատավճիռը»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։

