ՀՀ ԿԳՄՍՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։
Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ Անկախության օրվա առթիվ ստացած կոչումը չափազանց կարևոր է և պարտավորեցնում է պետությանը պատասխանել նոր հաջողություններով․
«Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Ուրախալի է, որ պետությունը գնահատում է մարզիչների աշխատանքը։ Պետական բարձր կոչմանն արժանանալը պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել և նոր հաջողություններ գրանցել»։
Միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը ևս ընդգծել է՝ կոչումը հպարտության առիթ է, բայցև պարտավորեցնող է․ «Հպարտ եմ Հայաստանում մարզչական բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը գնահատվել է։ Վաստակավոր մարզչի կոչումը պարտավորեցնում է ավելի մեծ հաջողություններ ունենալ»»։
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3002569683303639?__cft__[0]=AZW5COpphhiWdJptrTppolJPedytJ7Z7UrHTBbq8tMeasVYu__dodta_AYL6YUapAn3iR9nvTTlD4r8WXCzjP3k7jhru5J5WhsuKMG7puAsCblJS4tzZo0e-7ZzHX8bDK_J1W9DvPu_ANBpKWgxvMLWC3r2ua6hAuKwyX39ZlNUaFmvXWc16btyQrEBMtK9x9Sk&__tn__=%2CO%2CP-R