Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտնի Time ամսագրի ընթերցողների վարկածով ճանաչվել է Տարվա մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Time-ից։
Նշվում է, որ Բոլսոնարուն 9 միլիոն ընդհանուր ձայներից ստացել է 24 տոկոսի ձայնը։
Տարվա մարդ կարող է ճանաչվել ցանկացածը, ով, ըստ ընթերցողի, այս տարվա վրա թողել է ամենամեծ ազդեցությունը ու էական չէ, թե այդ ազդեցությունը որքանով է դրական։
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 13-ին ամսագիրը կհրապարակի՝ խմբագրականի ընտրած Տարվա մարդը։
