Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
- Ստուգվել է զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը. ՊՆ
«ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
