ՆԳ նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

Հրապարակող՝

ՆԳ նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 11-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացիկ բարեփոխումները։ Նախարարը մանրամասն անդրադարձել է ծրագրի տարբեր բաղադրիչներին և պատասխանել դեսպանների կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպումը նպատակ ուներ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև՝ վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացի ապահովման համար։

Ամենաթարմ