Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության նախատեսվող այցին ԱՄՆ։
- Ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե իմանա, որ կարող էիք օգնել Ռուբինյանին, բայց չեք արել․ Վարդանյան
- Կա՞ մեկը, ով կարող է կանգնել դիմացս ու ասել, որ Թուրքիայի գործակալ եմ․ Ռուբինյանի կոշտ արձագանքը
«Պատրաստվում է ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակության այց ԱՄՆ:
Պետք է հուսալ, որ այս այցը Ֆրանսիայի այցի նման հանրահայտ չի դառնա առավելապես որևէ «տեսաձայնագրային» աղմուկի առիթով, այլ ուշադրության կարժանանա քաղաքական բովանդակությամբ:
Այդ առումով թերևս լավ կլիներ, եթե նախապատրաստվեր և այցի ընթացքում բարձրաձայնվեր հայ-ամերիկյան հարաբերության խորացման ուղղությամբ որոշակի կոնկրետություն պարունակող որևէ գաղափար, որի շուրջ կարող է ձևավորվել հետագա աշխատանքային գործընթաց», – գրել է Բադալյանը: