fbpx
Աշխարհ

Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մեղադրում է կաշառակերության մեջ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, տեղեկացնում է DW-ն:

«Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- նշել է Փելոսին:

Նրա խոսքով՝ Թրամփը իշխանությունը չարաշահել է և խախտել իր երդումը, երբ սպառնում էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնել իր քաղաքական հակառակորդի դեմ քննության անցկացման դիմաց:

Նենսի Փելոսին պարզաբանել է, որ կաշառակերությունը Թրամփի պարագայում համարում է նրա գործողություն ըստ quid pro quo (ծառայություն ծառայության դիմաց) սկզբունքի։ «

Մենք այստեղ խոսում ենք լատիներենով… quid pro quo-ն կաշառակերություն է։ Եվ դրա մասին ԱՄՆ Սահմանադրությունում կա իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ։ Դա նախագահի ակներև փորձն էր՝ առավելություն ստանալ 2020 թվականի ընտրություններում»,- նշել է Փելոսին։

Նա շեշտել է, որ ըստ ԱՄՆ Սահմանադրության՝ կաշառակերությունը առիթ է պետծառայողներին, այդ թվում՝ նախագահին պաշտոնից հեռացնելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունեցել Թրամփի իմպիչմենտի հարցով առաջին լսումները։ ԱՄՆ նախագահը դրանք ամոթալի է անվանել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ