Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի երբեմնի աստղ Լուիշ Նանին վերադառնում է Ա Սերիա։
Այս մասին գրում է սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Նա նշում է, որ վինգերը ժամանել է Իտալիա ու պետք է բուժզննում անցնի՝ «Վենեցիայում» հանդես գալու համար։
Ըստ լրագրողի՝ ֆուտբոլիստն ու ակումբը պայմանագիր կկնքեն մինչև այս մրցաշրջանի ավարտը։

