Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում «Պրեզիդենտ-հոթել»-ի վերելակը վթար է ենթարկվել, որի հետևանքով մահացել են ՀՀ 2 քաղաքացիներ։
Ինչպես հայտնում են Մոսկվայի դատախազությունից, նախնական պատճառով՝ վերելակը ընկել է սարքավորումների վերանորոգման ժամանակ։
Մահացածները 2 տղամարդ են՝ 30 և 32 տարեկան։ Նրան Հայաստանի քաղաքացիներ են եղել։
Նշվում է, որ վերելակը նախատեսված է եղել աշխատակիցների համար։
Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են։


