Football Italia-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է դառնալ «Նապոլիի» խաղացող։
«Նապոլին» պատրաստ է Օսիմենին տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ առաջարկել։ Այս դեպքում գինը կարող է 3 մլն եվրոյի հասնել։
Մինչ այս հաղորդվում էր, որ «Նապոլին» հարձակվողի համար պետք է 70 մլն եվրո վճարի։
Նշենք, որ Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։
Լիգա 1-ի 27 խաղում հարձակվողը դարձել է 13 գոլի հեղինակ։
