Calciomercato-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է ուժեղացնել կազմը։ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկով։
«Յուվենտուսը» արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ըստ նախնական բանակցության ՝ «Նապոլին» 40 միլիոն եվրո է պահանջում Միլիկի տրանսֆերի համար։
Նշենք, որ նախկինում Միլիկի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը»:
