fbpx
Սպորտ

Նապոլին հայտնել է Լոսանոյին գնելու մասին

«Նապոլին» հայտարարել է ՊՍՎ-ի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյին գնելու մասին:

24-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը 38 միլիոն եվրո է վճարել ՊՍՎ-ին: Նշենք, որ տրանսֆերի գումարի 20 տոկոսը փոխանցվելու է Լոսանոյի նախկին ակումբին՝ մեքսիկական «Պաչուկային»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև կկնքվի հինգ տարվա պայմանագիր:

Լոսանոն ՊՍՎ-ի կազմում մասնակցել է 79 հանդիպման՝ դառնալով 40 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: ՊՍՎ-ի հետ Լոսանոն Հոլանդիայի չեմպիոն հռչակվել է մեկ անգամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ