Ի՞նչ է անում Կառավարությունը Վանոյին վերադարձնելու առնչությամբ․ Նարեկ Այվազյան

Ամենադիտվածներ

Այս փուլում կարևոր էր պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավադրություններն ու դավաճանությունները բացահայտելը

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Եվ ի՞նչ է անում Կառավարությունը Վանոյին վերադարձնելու առնչությամբ։ Լավ, կենդանության ժամանակ չտվեցիք ձեր քաղաքական գնահատականը որպես իշխանություն, ոչ էլ նպաստեցիք, որ իրավական գործընթաց տեղի ունենա և մութ հարցերը, որոնք միգուցե դուք էլ ունեիք, ձեզ էլ պարզ լիներ։ Այսինքն մնաց, որ գործող իշխանությունը համակարծիք էր նախկինների հնչեցրած գնահատականների հետ, ինչպես նաև դուրս եկավ, որ նախկինում դրա մասին խոսացածներդ միայն քաղաքական նպատակներ ուներ՝ շահել համակիրների լոյալությունը։

Հիմա ի՞նչ եք անում, որ վերադարձնեք պետական գործչի աճյունը։ Ի՞նչ է, պարտադի՞ր է, որ կառավարության դիմաց ու Երևանի փողոցներում միջոցառումներ արվեն՝ առանց հաշվի առնելու հարազատների ու մտերիմների կարծիքը, հորդորները, որ խնդիրն լուծում տաք, թե՞ հերթական անորոշությամբ եք շղարշում՝ շարունակելով նախկինների, ավելի ճիշտ՝ ռուսական ռեժիմների բռնած գիծը։ Չնայած, որ էսքանով արդեն հավատ չեք թողել»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ