ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և ակցիայի մյուս անդամներին ոստիկանները Խոր Վիրապից բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժին։
Այստեղ են ժամանել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչպես է պատահում, որ սրճարանում կորոնավիրուսը չի տարածվում, բայց քաղաքական հաբաքի ժամանակ, այն էլ, երբ միայնակ է Մալյանը ակցիա անում, տարածվում է:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Խոր Վիրապ: