Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված է մոտ 7000 թմրամոլ. Պետրոս Սեմերջյան

Հրապարակող՝

Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Ամենադիտվածներ

2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված է 6951 թմրամոլ:

«Եթե համեմատենք մյուս տարիների հետ, ապա 2018-ին 6%-ի աճ ունենք: 2018թ. նախորդ տարվա համեմատ՝ ունենք 9%-ով աճ: Սա պայմանավորված չի միայն թմրամոլության աճով, դա պայմանավորված է նաև առողջապահական համակարգի լավ աշխատանքով, երբ որ մարդիկ վստահում են և դիմում են կենտրոն՝ օգնության։ Նաև պայմանավորված է ոստիկանության լավ աշխատանքով՝ թմրամիջոցներ օգտագործելու անօրինական դեպքերի հայտնաբերմամբ», – լրագրողների հետ զրույցում նշել է կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով՝ բուժումը բերում է լիակատար՝ 100%-անոց թմրանյութից կախվածությունից ազատման։

Սեմերջյանը նշեց նաև, որ հաշվառված թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ամենաշատը 30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:

Ամենաթարմ