NASA-ի Van Allen Probe A արբանյակը պատրաստվում է վերադառնալ Երկիր

Հրապարակող՝

NASA satellite in orbit

Ամենադիտվածներ

NASA-ի Van Allen Probe A արբանյակը, որը կշռում է մոտ 600 կիլոգրամ, մարտի 10-ին կմուտք գործի Երկրի մթնոլորտ։ 14 տարվա գործունեությունից հետո արբանյակը, որը նախկինում նախատեսված էր Երկրի ճառագայթային գոտիներն ուսումնասիրելու համար, դադարեցնում է իր գոյությունը։ Ըստ մասնագետների՝ արբանյակի վաղաժամկետ անկումը պայմանավորված է Արեգակի ակտիվությամբ, որն ընդլայնել է Երկրի մթնոլորտը՝ մեծացնելով դիմադրողականությունը և արագացնելով ուղեծրային անկումը։

NASA-ի և ԱՄՆ տիեզերական ուժերի փոխանցմամբ՝ արբանյակի մեծ մասը կայրվի մթնոլորտում՝ շփման հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանի պատճառով։ Չնայած որոշ խիտ մասեր կարող են հասնել Երկրի մակերևույթին, մարդկանց վնաս հասցնելու հավանականությունը չափազանց ցածր է՝ մոտ 1 4200-ի հարաբերակցությամբ։ Երկրագնդի մակերևույթի մեծ մասը՝ 70 տոկոսը, օվկիանոսներով է պատված, ինչը նվազագույնի է հասցնում բնակեցված վայրերում բեկորների ընկնելու վտանգը։

Van Allen Probe A-ն և դրա երկվորյակ Probe B-ն գործարկվել էին 2012 թվականին՝ տիեզերական եղանակի և դրա ազդեցությունը տեխնոլոգիաների վրա ուսումնասիրելու նպատակով։ Թեև արբանյակներն անջատվել էին 2019 թվականին, դրանք շարունակում էին մնալ ուղեծրում՝ որպես գիտական ժառանգություն։ Probe B-ն, ըստ կանխատեսումների, մթնոլորտ կվերադառնա ոչ շուտ, քան 2030 թվականին։

Ամենաթարմ