NASA-ն և ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը համատեղ ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել են հարթավայրերի, գետերի և սառցադաշտերի՝ ապշեցուցիչ գույներով արբանյակային լուսանկարները, որոնք արվեստի գործեր են հիշեցնում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Անդրադառնալով այս նախագծին՝ դրա հիմնադիր Ջոն Քրիստոֆերսոնը հայտնել է, որ նկարները, ի սկզբանե, ցանկացել են ցուցադրել որպես արվեստի գործեր, որից հետո միայն պատրաստվում էին բացահայտել, որ դրանք իրականում Երկիր մոլորակի լուսանկարներն են:
Ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս ոչ միայն լույսի ալիքների երկարությունը, որոնք տեսանելի են մարդու աչքին, այլև այն ալիքների երկարությունը, որոնք Landsat սենսորները հայտնաբերում են ինֆրակարմիր էլեկտրամագնիսական սպեկտրում, որն օգնում է ստեղծել գույների տատանումներ, ինչպես նաև ապահովում է հետազոտողների համար ավելի ամբողջական տվյալներ: