NASA-ն Dragonfly տիեզերական ապարատը Սատուրնի խոշորագույն արբանյակի՝ Տիտանի հետազոտության համար: Այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչության տնօրեն Ջեյմս Բրայդենշթայնը:
«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ New Frontiers ծրագրով մեր Dragonfly անվանումով առաքելությունը կհետազոտի Սատուրնի խոշորագույն արբանյակը՝ Տիտանը: Dragonfly-ն կդառնա առաջին անօդաչու վայրԷջքային մոդուլը, որն ունակ կլինի ավելի քան 100 մղոն (160 կիլոմետր) հաղթահարելու Տիտանի խիտ մթնոլորտում»,- ասել է Բրայդենշտայնը և հավելել.
«Տիտանը ոչ մի այլ վայրի նման չԷ մեր Արեգակնային համակարգում: Եվ ամենից շատ այն նման Է վաղ Երկրագնդին: Գործիքները, որոնցով սարքավորված Է ապարատը, մեզ թույլ կտան հետազոտել օրգանական նյութերը, գնահատել կյանքի համար պիտանությունը և զբաղվել այն քիմիական մարկյորների որոնմամբ, որոնք կվկայեն այնտեղ կյանքի գոյությունն անցյալում կամ նույնիսկ դրա ներկայությունն այժմ»: