Կին տիեզերագնացներ Էնն Մաքլեյնը և Քրիստինա Կոխը մարտի 29-ին պետք է դուրս գային բաց տիեզերք, սակայն նրանց թռիչքը հետաձգվել է սաղավարտի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի պաշտոնական կայքից:
Առաջին անգամ տիեզերք մեկնելուց հետո Էնն Մաքլեյնը որոշել էր, որ իրեն ավելի հարմար է կրել միջին չափի սաղավարտ, սակայն վարչությունում հայտնել են, որ այդ չափի հանդերձանքից միայն մեկ հատ ունեն, որը կրելու է Քրիստինա Կոխը: