Աստղագնացության և տիեզերական տարածությունը հետազոտելու հարցերով ազգային վաչությունը հրապարակել է անբացատրելի և հանելուկային սպիտակ լույսի լուսանկարը, որն արվել էր Curiosity մարսագնացի կողմից Մարսի վրա: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Սև-սպիտակ լուսանկարն արվել էր հունիսի 16-ին և ուղարկվել Երկիր:
Գիտնականներին դեռևս պարզ չէ, թե ինչով է պայմանավորված սպիտակ լույսի առաջացումը, քանի որ այն անհետացել է ֆիքսելուց անմիջապես հետո:
Նշվում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ մարսագնացը բախվում է այդպիսի անոմալիայի հետ: 2013 թվականին ևս Curiosity-ն նկարել էր սպիտակ լույսը, սակայն այդ ժամանակ հետազոտող Ջասթին Մաքին ենթադրել էր, որ լույսը կարող էր լինել Արևի արտացոլման արդյունք: