fbpx
Գիտություն

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի վրա գտնվող Ingenuity ուղղաթիռի վերջին լուսանկարը

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Perseverance մարսագնացից ստացված լուսանկար, որում երևում է հունվարի 18-ին կոտրված և շարքից դուրս եկած Ingenuity ուղղաթիռը։ Սա, ըստ երևույթին, Ingenuity-ի վերջին լուսանկարն է: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ingenuity ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է 72-րդ թռիչքի ժամանակ (սարքն ի սկզբանե նախատեսված էր հինգ թռիչքի համար)։ ՆԱՍԱ-ի մասնագետներին հաջողվել է վերականգնել հաղորդակցությունը և պարզել, որ վայրէջքի ժամանակ ուղղաթիռը արվածել է Մարսի մակերեսին։ Ամենայն հավանականությամբ, ուղղաթիռի կրած վնասը անհնարին է դարձնում հետագա վերահսկվող թռիչքները։

2023 թվականի դեկտեմբերին Ingenuity, որը 1000 օրից ավելի գտնվում էր Կարմիր մոլորակի վրա, սահմանեց ամենաերկար թռիչքի ռեկորդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ