fbpx
Գիտություն

NASA-ն կոչ է անում գլոբալ ուսումնասիրել Երկրին մոտեցող աստղակերպի սպառնալիքը

NASA-ի կառավարիչ Ջիմ Բրիդենսթայնը կոչ է անում գլոբալ ուսումնասիրել մեր մոլորակի համար աստղակերպերի սպառնալիքը, քանի որ խոշոր օբյեկտը կարող է ընկնել Երկրի վրա։ Այս մասին հայտնում է America․ru-ն։

Բրիդենսթայնը կարծում է, որ քաղաքակրթության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպերը կարող են բախվել Երկրի հետ։

«Մենք պետք է համոզվենք, որ մարդիկ հասկանում են, որ խոսքը ոչ թե Հոլիվուդի, այլ իրականության մասին է։ Մենք պետք է կարողանանք հենց հիմա պաշտպանել մեր մոլորակը, պաշտպանել Երկրի վրա կյանքը»,- համաժողովում ասել է Բրիդենսթայնը։

NASA-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը և այլ կառույցներ առաջիկա օրերին կանցկացնեն պաշտպանական վարժանքներ, որոնց ընթացքում կմշակվեն աստղակերպի անկման դեպքում անհրաժեշտ գործողություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ