Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Ամենադիտվածներ

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Ապրիլի 30-ին, ժամը 22:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 7բ շենքի բնակարաններից են մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ռ.Պ.-ին (ծնված 1937 թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Ապրիլի 30-ին, ժամը 20:11-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ.Ի.-ին (ծնված 1938 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18:10-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ֆ.Խ.-ին (ծնված 1950 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ