«Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Սամիր Նասրին պատմել է հակադոպինգային կանոնները խախտելու համար իր որակազրկման մասին:
Հիշեցնենք` 2016 թվականի դեկտեմբերին ֆրանսիացու օրգանիզմում սննդարար միկրոէլեմենտ էր հայտնվել: Այդ ժամանակ ֆուտբոլիստին, որը հանդես էր գալիս «Սևիլիայում», արյան փոխներարկում են կատարել, ինչն արգելված է հակադոպինգային կանոններով.
«Ես հիվանդացա, երբ ընտանիքիս հետ անցկացնում էի արձակուրդս:
Չգիտեի հակադոպինգային կանոնների մասին: Սա դաս է բոլոր երիտասարդ խաղացողների համար: Ես երբեք դոպինգ չեմ ընդունել, ամբողջ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին»,- Նասրիի խոսքերն է փոխանցում L՛Equipe-ը:
«Վեսթ Հեմ Յունայթեդը» Նասրիի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Ֆրանսիացի ֆուտբոլիստն ակումբի հետ կարճաժամկետ պայմանագիր է կնքել` այն երկարաձգելու հնարավորությամբ, և անգլիական թիմի կազմում հանդես կգա մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը:
Հաղորդում է armsport.am-ը։