ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը: Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հիշեցնենք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը:
Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտնել էր, որ մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա՝ քննարկելու դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը։
