fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ընդլայնեն ռազմական օգնությունն Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ընդլայնեն ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ի դեմս ռուսական հրթիռային հարվածների, որպեսզի Կիևի համար ընդունելի խաղաղ համաձայնագիր ապահովեն Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դա անել արեւմտյան երկրներին:

«Ցանկացած հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, որն ընդունելի կլինի Ուկրաինայի համար, և դա պայմանավորված է մարտի դաշտում հաջողություններով։ Ուստի ՆԱՏՕ-ն պետք է շարունակի ընդլայնել Ուկրաինային մատակարարումները»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է ավելացնել հակաօդային պաշտպանության համակարգերի, վառելիքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ