ՆԱՏՕ-ն պաշտոնական հայտարարություն է արել։
«Մենք լրացուցիչ պաշտպանական ցամաքային և օդային ուժեր ենք տեղակայում Դաշինքի արևելյան հատվածում: Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել 4-րդ հոդվածի համաձայն: Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին մեր հանձնառությունը երկաթյա է: Մենք միասնական ենք պաշտպանելու միմյանց»,- գրված է հայտարարության մեջ։