Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Թալիբան» արմատական շարժման միջև,որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Այս մասին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները:
«Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ դառնալ ԻՊ-ի և թալիբների միջև»,- ասել Է դիվանագետը: