Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

Ամենադիտվածներ

Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը:

Երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար:

Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Ուկրաինա ժամանող այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների զինված և քաղաքացիական անձնակազմի սահմանային և մաքսային հսկողությունը պարզեցնելու վերաբերյալ:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ